«  16  » փետրվարի 2012                                                                                                     ԻՎ-ե-18


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-897-11.05.2010,03.02.2012-ԳԿ-010/0), « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-8971-11.05.2010,03.02.2012-ԳԿ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-8972-11.05.2010,03.02.2012-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծե րի  փաթեթի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի եւ Արա Նռանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների   լրամշակված նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ  առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, մասնավորապես` Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիային :

2. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի   պահպանության եւ օգտագործման մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

2.1 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում ամրագրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

  Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ընդգրկված`  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների   նախագծերում:

2.2 Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության (1998թ. նոյեմբերի 11, ՀՕ-261) օրենքի հոդված 24-ը...» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 24-րդ հոդվածը...» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:

3. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  վերաբերյալ

3.1 Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության (2001թ. մայիսի 2, ՀՕ-185) Հողային օրենսգրքի...» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2001թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի...» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:»:

3.2 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը ենթադրում է, որ  քաղաքացիները կամ իրավաբանական անձինք բացի այն, որ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու դեպքում եռամսյա ժամկետում համայնքային բյուջե պետք է մուծեն հողամասի կադաստրային արժեքի` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, պետք է լրացուցիչ ծախս կատարեն նաեւ հնագիտական դիագնսոտիկայի համար:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստում ամրագրված «հնագիտական դիագնոստիկա» հասկացությունը,  մեր կարծիքով պարզաբանման կարիք ունի, քանի որ ոչ մի նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, թե որն է համարվում  «հնագիտական դիագնոստիկա»: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:»:     

Նշենք նաեւ, որ Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայում  (այսուհետ` Կոնվենցիա) օգտագործվում է «հնագիտական հետազոտություն» հասկացությունը, իսկ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հնագիտական հետազոտության համար օգտագործվում են մետաղորսիչներ եւ այլ հայտնաբերող սարքեր` պետության ներքին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: 

Ուստի, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով  առաջարկվող լրացումը քննարկել Կոնվենցիայի համատեքստում:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  վերաբերյալ

 

4.1 Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության (1985թ. Դեկտեմբերի 06, ԳԽ, այսուհետ` օրենսգիրք) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդված 54-ի» բառերը առաջարկում ենք փոխարինել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 54-րդ հոդվածի...» բառերով, այն համապատասխանեցներով Օրենսգրքի անվանմանը:

4.2 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասով տեղական ինքնակառավարման մարմինների պահպանության տակ գտնվող հուշարձանները վնասելու համար պատասխանատվություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ վարչական պատասխանատվության նախատեսումն  իրավաչափ չէ, քանի որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի համաձայն պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ամրագրված է որպես կամավոր, այլ ոչ թե պարտադիր կամ պատվիրակած լիազորություն:

Բացի այդ, առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը վերախմբագրելու հարցը, նկատի ունենալով, որ ըստ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի` «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:», իսկ այդ բնագավառում  տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանված է  Օրենքի 11-րդ հոդվածով:

Մյուս կողմից ստացվում է, որ  բոլոր դեպքերում պասխանատվություն է սահմանվում տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ, անկախ թե ում կողմից է հասցվել վնասը:

5. Նախագծերի փաթեթում ընդգրկված  նախագծերի   ուժի մեջ մտնելու հոդվածները առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

6. Նախագծերի փաթեթում կան նաեւ խմբագրական բնույթի թերություններ, մասնավորապես, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի  նախագծի (այսուհետ` Նախագիծ ) 2-րդ հոդվածի «հոդված 95-ը» բառերը փոխարինել «95-րդ հոդվածը» բառերով, իսկ Նախագծի 1-ին հոդվածի «հոդված 54-ի» եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի  պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հոդված 24-ը» բառերի վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել   սույն եզրակացության համապատասխանաբար 4.1 եւ 2.2 կետերում:

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

 

Կատարողներ` Ս.Համբարձումյան,     հեռ.513-650

                           Ռ. Կազումյան,        հեռ.513-650