« 19» հունվարի 2012 թ.                                                                                                                 ԻՎ-ե-3

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Կ-1321-29.12.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, այն է` «Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը»:

2. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, այն է` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «(բացառությամբ տրանսպորտային միջոցի վարորդի կամ ուղեւորի կողմից ընթացքի ժամանակ իրեր կամ առարկաներ թափելու)`» բառերն առաջարկում ենք փոխարինել «, բացառությամբ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով, այսինքն հստակեցնել հղումների միջոցով, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. « Նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հuտակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ»: Հակառակ դեպքում նախագծով ներկայացված առաջարկից տպավորություն է ստեղծվում, որ նման դեպքերում վարորդների եւ ուղեւորների համար տուգանքներ նախատեսված չեն:

Առաջարկում ենք քննարկել նաեւ նույն հոդվածի նույն մասում կենցաղային աղբի «թողնելու» եւ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասերում «նետելու» համար նախատեսված տուգանքների անհամաչափության հարցը, մասնավորապես եթե տրանսպորտային միջոցից աղբ է նետվում , ապա դրա համար նախատեսված է տուգանք uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի կամ հնգապատիկի չափով: Իսկ եթե նույն աղբը թողնվում է ճանապարհին, ապա դրա համար նախագծով առաջարկվում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նաեւ առաջարկում ենք քննարկել տարբեր նշանակության ճանապարհներին թողնված կամ թափված աղբի համար նախատեսված տուգանքների համաչափության եւ միասնականության (միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներ) խնդիրը:

3. Նախագծի 4-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք ուղղել, քանի որ 2-րդ մասից հետո նախատեսված է 4-րդ մաս:

4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված է նոր 150.11-րդ հոդված, որի «օրենքով» բառը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել ո՞ր օրենքով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                      Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`Ա.Սարգսյան

Ք.Գեովշանյան

(Ի լրումն 19.01.2012թ. ԻՎ-ե-3 եզրակացության)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1321-29.12.2011-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2 . Նախագծի 2 -րդ եւ 3 -րդ հոդվածների «հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

3. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր 150.10-րդ հոդվածով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք առաջարկվող հոդվածի մասերը համարակալել ըստ հերթականության:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ք. Մանուկյան հեռ. 513-425

Ա. Քոչարյան հեռ. 513-248