« 14 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                  ԻՎ-ե-177

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1266-02.11.2011-ՊԱ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծերի փաթեթում ներառված երեք նախագծերի 1-ին հոդվածներում նշված «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (08-ը հուլիսի, 2005թվականի, ՀՕ-171-Ն)`», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03-ը հուլիսի, 2002 թվականի, ՀՕ-380-Ն)25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «4.1.»-րդ մասով`», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի(1-ը հուլիսի 1998 թվականի ՀՕ-248) 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1) կետով» բառերը անհրաժեշտ է փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-իՀՕ-171-Նօրենքի», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ « 4.1.»-րդ մասով`», «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1) կետով» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի պահանջներին:

2. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 24-րդ հոդվածում նախատեսվում է «Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժբ», «ժգ» եւ «ժե» կետերով: Նախագծում առկա են «ժբ» եւ «ժգ» կետերը, իսկ «ժե» կետը բացակայում է:

3. Առաջարկվում է Նախագծի 38-րդ հոդվածում «օրվանից» բառը փոխարինել «օրը» բառով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

4. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները չեն համապատասխանեցվել Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետին:

5. Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»: Նախագծերի փաթեթում ներառված երեք նախագծերն էլ պետք է համապատասխանեցնել նշված հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                               Ա.ՍԱՐԳՍՅԱՆ