« 30» օգոստոսի 2011 թ.                                                                                                  ԻՎ-ե-133

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Կ-1216-11.08.2011-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայրենադարձության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Փաթեթով ներկայացված օրենքների նախագծերը կկարգավորեն հայրենադարձության հետ կապված իրավահարաբերությունները, կսահմանեն հայրենադարձների իրավական կարգավիճակը, կկարգավորվեն հայրեդարձության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, ուղղությունները եւ սկզբունքները, կսահմանվեն հայրենդարձության հարցերով պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ կկարգավորվեն հայրեդարձության դիմումի ներկայացման, հայրեդարձի կարգավիճակի տրամադրման, մրցույթի արդյունքներով (ըստ էության պետպատվերի շրջանակում)ուսման վճարի փոխատուցման, հայրեդարձների ինտեգրման ուարտոնությունների տրամադրման կարգերը:

Ստորեւ ներկայացնում ենք փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փ աթեթը համապատասխանումէ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին: Թեեւ, Նախագծերի փաթեթին կից ներկայացված է տեղեկանք սույն Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայության մասին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում:

2. Փաթեթը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

«Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է «ծագումով հայ» տերմինի հասկացությունը: Այս դրույթը առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11.3-րդ հոդվածի համատեքստում, որտեղ օգտագործվում է «ազգությամբ հայեր» տերմինը: Բացի այդհարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1209-13.07.2011-ՊԻ-010/0), որով «ծագումով հայ» բառերը առաջարկվում է փոխարինել «ազգությամբ հայ» բառերով ՀՀ օրենսդրությունը միասնականացնելու հիմնավորմամբ: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:

2. Նախագծի 12-րդ հոդվածով սահմանվում է հատուկ նպաստների տրամադրման արտոնություն, մինչդեռ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նման նպաստի տեսակսահմանված չէ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) հետ կապված Նախագծում կանանհամապատասխանություններ, մասնավորապես.

1. Չնայած Նախագծի 12-րդ, 13-րդ, 16-րդ հոդվածներով առաջարկվում է այլ իրավական ակտի ընդունում ՀՀ կառավարության կողմից, այնուամենայնիվ փաթեթին կից հիմնավորման տեղեկանքում նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Այդ կերպ խախտվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի եւ 37-րդ հոդվածի4-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 4-րդ գլխի վերնագրի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերը անհրաժեշտ է փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ`Նախագիծ) վերաբերյալ

1.Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, որը էականորեն տարբերվում է «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետից:

Նկատի ունենալով, որ «Հայրենադարձության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու ավելի ուշ, ուստի չի կարող դեռեւս հայրենադարձի կարգավիճակ չստացած ուսանողին տրվի արտոնություն:

Փաթեթում կան նաեւ խմբագրական եւ այլ բնույթի թերություններ ու բացթողումներ, որոնց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ կներկայացվեն Փաթեթը աշխատանքային կարգով քննարկելու ժամանակ:

ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ`                                                                 Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ք.Գեովշանյան, հեռ. 513-636