«  16   » օգոստոսի  2011 թ.                                                                                        ԻՎ-ե-12 7

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացում կատարե լու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1109-30.03.2011, 19.07.2011-ՍՀ-010/0 )

 

 

          Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Հերմինե Նաղդալյանի, Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի, Մխիթար Հարությունյանի, Կորյուն Նահապետյանի, Արտակ Զաքարյանի, Տաճատ Վարդապետյանի, Արմեն Մխիթարյանի եւ Լյովա Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

    Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ չի հակասում 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                        Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ