ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 102

« 31 » մայիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1169-18.05.2011-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի եւ Տաճատ Վարդապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը չի հակասումՀայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնավորապես համահունչ է 1966 թվականի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» Միջազգային Դաշնագրի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ից), Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ Հյուպատոսական Կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 30-ից), «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցությանմասին» Համաձայնագրի (ՀայաստանիՀանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 6-ից), ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացիների` իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» Համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի ապրիլի 18-ից) դրույթներին:

Նախագծի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ, չնայած այն հանգամանքի, որ Նախագծին կից ներկայացված է տեղեկանք սույն Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման բացակայության մասին, այնուամենայնիվ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումից բխող փոփոխություն է անհրաժեշտ կատարել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջէ գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-747-29.10.2009, 10.03.2010-ՊԻ-010/0), որով արդեն իսկ նախատեսվում է նմանատիպ լրացում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի3-րդ մասում, համաձայն որի. «Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող հայերը` Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված 90 օրյա ժամկետը գերազանցող անորոշ ժամկետով` առանց սույն օրենքով օտարերկրացիների համար սահմանված, կացության կարգավիճակ ձեռք բերելու», սակայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1183-30.05.2011-ՊԻ-010/0), որի 1-ին հոդվածով նախատեսվում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «90» թիվը փոխարինել «180» թվով :

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի3-րդ մասում, որում «հայերը» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «ազգությամբ» բառը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա.Դանիելյան , Ա.Քոչարյան, հեռ. 513- 616

Կ.Հարությունյան, Ք.Գեովշանյան,հեռ. 513-459

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1169-18-05-2011-ՊԻ-010/0) վերաբերյալ

(Ի լրումն 31.05.2011թ. ԻՎ-ե-102 եզրակացության)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Տաճատ Վարդապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ մասերով.»:

2. Չնայած այն հանգամանքին, որ Օրենքում օգտագործվում է «ծագումով հայեր» բառերը (տես` Օրենքի 15-րդ, 16-րդ եւ 18-րդ հոդվածները), այնուամենայնիվ, առաջարկվում է 3-րդ մասը «հայերը» բառից առաջ լրացնել «ազգությամբ» բառը, որը համահունչ կլինի ՀՀ Սահմանադրության 11.3-րդ հոդվածին, իսկ «90 օրյա ժամկետը» բառերից առաջ` «առավելագույնը» բառը, քանի որ Օրենքը նախատեսում է Հայաստանի Հանրապետության տարածքում մնալու ոչ թե որոշակի` այլ առավելագույն ժամկետ:

Բացի այդ, առաջարկվող մոտեցմամբ անհայտ է մնում թե կացության ինչ կարգավիճակ է ունենալու առավելագույնը 90 օրյա ժամկետը գերազանցող անորոշ ժամկետով ՀՀ տարածքում գտնվող թեկուզ եւ ազգությամբ հայ, բայց այդուհանդերձ, օտարերկրացին, քանի որ տվյալ կարգավիճակը չի համապատասխանում Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օտարերկրացիների կացության կարգավիճակից որեւէ մեկին: Ավելին Նախագիծը այս տեսքով հասկացության մեջ է մտնում նաեւ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի հետ:

3. Նկատի ունենալով, որ Օրենքը կարգավորում է օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու եւ բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաեւ օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերություններ, ուստի առաջարկվում է քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի 7-րդհոդվածի 4-րդ մասը սույն Օրենքով կարգավորելու նպատակահարմարության հարցը, քանի որ այն իր հետ կբերի նոր խնդիրներ` կապված տեխնիկական զննության, պարտադիր ապահովագրության, Նախագծով նախատեսվող անձանց անհատական տվյալների նույնականացման հետ:

4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` Օրենքի 7-րդ հոդվածը 4-րդ մասով լրացնելու հետ կապված անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետությունից մաքսային օրենքսգրքում, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքին:»:

5. Նախագծի 2-րդ հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել հետեւյալ բեվանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

Օրենքի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              Ս. Յ ՈՒԶԲԱՇՅԱՆ