ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-50

«18» ապրիլի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ  (փաստաթղթային կոդ` Կ-1107-23.03.2011-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

3.1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Uույն oրենuգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդեւ206-րդ հոդվածներով նախատեuված արարքներն կատարած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնաuըեւ հաշվարկված տույժերն ու տուգանքները» : Դրույթի նոր խմբագրումը գործող Օրենսգրքի շարադրանքից տարբերվում է նրանով, որ նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել նաեւ այն անձանց, ովքեր կատարել են Օրենսգրքի 188-րդ հոդվածով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ, ինչպես նաեւ դրույթից հանվում է «առաջին անգամ կատարած» բառերը: Կարծում ենք, որ վերոնշյալ բառերի առկայությունը Օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում պարտադիր է , առավել եւս, երբ խոսքը վերաբերում է օրինակ` լրացվող 188-րդ հոդվածի 3-րդ մասին, ըստ որի` «ապօրինի ձեռնարկատիրությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից» : Ընդհանուր առմամբ, առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի` տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի հստակեցման հարցը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                          Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող` Մ.Հակոբյան, հեռ. 513-659

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 50

«18» ապրիլի 2011թ.

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1107-23.03.2011-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ

ՎԱՐԻՉ                                                                                                 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Քոչարյան, հեռ. 513-428