ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե- 43
«18» մարտի 2011թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք,Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1087-10.02.2011-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Բոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք,Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրա պետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1.1. Նախագծի «Ընտրությունների հիմունքները» վերնագրով 1-ին հոդվածում, մեր կարծիքով, բաց է թողնված այնպիսի կարեւորագույն հիմունք, ինչպիսին է կամավոր հիմունքներով կամքի ազատ արտահայտությունը: Առաջարկում ենք քննարկել Նախագծում նշված սկզբունքի ամրագրման հարցը:
1.2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ սույն օրենսգրքով»:
1.3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է դրույթ, որի համաձայն մեկ տարվա հաշվառում ունենալու դեպքում անձը ունի ընտրելու իրավունք: Այս դրույթըառանց փաստացի բնակման պահանջի, մեր կարծիքով անվերահսկելի է դարձնում ընտրական գործընթացը: Առաջարկում ենք քննարկել դրույթը վերահսկելիության խնդրի տեսանկյունից:
1.4. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի «կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (այսուհետ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ ԿԸՀ)» բառերով:
1.5. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի «դժվարություններ ունեցող ընտրողների համար» բառակապակցությունը տարընթերցումներից եւ տարընկալումներից խուսափելու համար առաջարկում ենք հստակեցնել:
Նույն հոդվածի նույն մասի «կարող է» բառն առաջարկում ենք հանել կամ պարզաբանել այն դեպքերը, որոնց համար կենտրոնական ընտրական հանձանաժողովը «կարող է սահմանել լրացուցիչ հնարավորություններ»:
1.6. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված են այն սուբյեկտները, որոնց ընտրական իրավունքը սահմանափակված է, այդ թվում «ձերբակալված կամ կալանավորված անձանց»: Մեր կարծիքով, տվյալ մոտեցումն անհրաժեշտ է քննարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 21-րդ հոդվածի համատեքստում, համաձայն որի.« Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ oրենքով uահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
1.7. Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում» բառերից առաջ բացէ թողնված օտարերկրյա պետություններում հաշվառված բառակապակցությունը: Նույնը վերաբերվում է Նախագծի 8-րդ հոդվածի4-րդ մասին:
1.8. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի 10-րդ մասի, 49-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «օրենքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել կոնկրետ օրենքի անվանումը:
1.9. Նախագծի 6-րդ հոդվածի 8-րդ մասում «հանձնաժողովի» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «կենտրոնական ընտրական» բառերը:
1.10. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ հոդվածի 7-րդ մասի, 64-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենսդրությամբ» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.11. Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «`հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ» բառակապակցության իմաստը տարընկալման տեղիք կտա, քանի որ հստակ չի հասկացվում թե նշված բառակապակցությունը ու՞մ է վերաբերվում` միայն «վերադաս ընտրական հանձնաժողովի անդամներին», թե նաեւ թվարկված բոլորսուբյեկտներին` վստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին: Մի դեպքում, եթե վերը նշված բառակապակցությունը վերաբերվում է միայն «վերադաս ընտրական հանձնաժողովի անդամներին», ապա, մեր կարծիքով, դրա գործնական կիրառումը անհնար կլինի` թեկուզեւ չգրված ծառայողական էթիկայի կանոններից ելնելով (պարզ չէ, թե ո՞ր հանձնաժողովի նախագահը կարող է հանձնարարություն տալ վերադաս հանձնաժողովի անդամին): Մյուս դեպքում, եթե դա վերաբերվում էվստահված անձանց, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիտորդներին, ապա նշված դրույթը կհակասի սույն նախագծի 31-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված նրանց իրավունքներին եւ պարտականություններին:
1.12. Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասի «41 օր առաջ» բառերը առաջարկում ենք փոխարինել «40 օր առաջ» բառերով, քանի որ, դա բխում է Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասից:
1.13. Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի, 32-րդ հոդվածի 2-րդ մասի,57-րդ հոդվածի 3-րդ մասի, 79-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 90-րդ հոդվածի, 108-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն մասի վերջին պարբերության, 124-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն մասի վերջին պարբերության, 142-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 155-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի, նույն հոդվածի 5-րդ մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի «հայրանուն» բառից հետո առաջարկում ենք փակագծերում լրացնել «(առկայության դեպքում)» բառերը: Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին փակագծերի «հայրանուն» բառը առաջարկում ենք հանել:
1.14. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդված ում քննարկման առարկա դարձնել համապետական ընտրությունների ժամանակ նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների տվյալ տեղամասում քվեարկության իրավունքի հարցը:
1.15. Նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված «քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը» բառակապակցության մեջ առաջարկում ենք «ցանկացող» բառը հանել եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ «քվեարկությանը մասնակցող ընտրողների ցուցակը» բառերով, քանի որ, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների ցանկությունը կարող է կամային դրսեւորման արդյունք լինել:
1.16. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն « Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում»: Կարծում ենք, որ նշված դրույթը հակասում է Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի, «Ընտրությունները նախապատրաստվում եւ անցկացվում են հրապարակայնորեն», իսկ բովանդակությունը համահունչ չէ հոդվածի վերնագրին:
1.17. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից առնվազն 5 օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ կամ անհաղթահարելի ուժ)` նաեւ քվեարկության օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ»: Այս դրույթը հստակեցման կարիք ունի , քանի որ, Հանրապետության Նախագահի ընտրության քվեարկության օրը սահմանված է Նախագծի 96-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրության քվերակության օրը սահմանված է Նախագծի 127-րդ հոդվածով, տեղական ինքնակառավարման մարմիններինը` Նախագծի 145-րդ հոդվածով, իսկ Երեւանի ավագանունը` Նախագծի 152-րդ հոդվածով, հետեւաբար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը չի կարող պահանջել կամ համաձայնություն տալ փոխելու քվեարկության օրը: Իսկ եթե խոսքը վերաբերվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը փոխելուն, ապա դա միանշանակ չի ընկալվում, հետեւաբար սույն մասը վերախմբագրման կարիք ունի:
1.18. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բացառիկ դեպքերի (տարերային աղետ, վթար, հրդեհ կամ անհաղթահարելի ուժ) հետ կապված համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը խոցելի է: Տարերային աղետների, հրդեհների դեպքում, դրանց ժամկետների եւ հետեւանքների վերացումն անկանխատեսելի են եւ միշտ չէ, որ կախված են համայնքի ղեկավարի գործունեությունից, հետեւաբար նման պարտադիր լիազորությամբ օժտելը իրավական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ:
1.19. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «այլ գործոնները» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի « Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հuտակ եւ մատչելի »:
1.20. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ նախադասություններն առաջարկում ենք միացնել` հանելով «պետությունն ապահովում է» եւ «Այն» բառերը:
1.21. Նախագծի 18-րդ հոդվածի 8-րդ մասի «սահմանված կարգը» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել թե ու՞մ կողմից սահմանված կարգի մասին է խոսքը:
1.22. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «տրամադրելու կարգը» բառակապակցությունը առաջարկում ենք վերախմբագրել, քանի որ, կարգը սահմանվում է բացառապես օրենքով` ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածին եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
1.23. Նախագծի ամբողջ տեքստում, բացի 29-րդ հոդվածի 2-րդ մասի, 49-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 105-րդ հոդվածի, 165-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողով» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.24. Նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի, 39-րդ հոդվածի 8-րդ մասի, 91-րդ հոդվածի 2-րդ մասի, 107-րդ հոդվածի 1-ին մասի, 125-րդ հոդվածի 9-րդ մասի, 126-րդ հոդվածի 8-րդ մասի, 132-րդ հոդվածի 3-րդ մասի, 151-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանադրական դատարան» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.25. Նախագծի 20-րդ հոդվածի վերջին պարբերության, 53-րդ հոդվածի,63-րդ հոդվածի «ոստիկանության» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.26. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 25-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի, 26-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ, եւ 11-րդմասերի, 38-րդ հոդվածի 1-ին մասի, 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «պետական բյուջե» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.27. Նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ կետի «Սահմանադրությամբ» եւ 99-րդ հոդվածի 1-ին մասի «Սահմանադրության» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.28. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «կենտրոնական բանկի» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.29. Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մասի «Հանրապետության», 8-րդ հոդվածի4-րդ մասի «Հանրապետությունում»,25-րդ հոդվածի 1-ին մասի «Հանրապետության»,28-րդ հոդվածի «Հանրապետության», 34-րդ հոդվածի 1-ին մասի «Հանրապետությունում», 49-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «Հանրապետության», 103-րդ հոդվածի «Հանրապետության», 105-րդ հոդվածի «Հանրապետությունում» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի» բառերը:
1.30. Նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասի «կառավարության» եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի «Կառավարությունն» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.31. Նախագիծը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին, մասնավորապես Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «սույն կետի» բառերն առաջարկում ենք փոխարինել «սույն մասի» բառերով, 6-րդ հոդվածի 10-րդ մասի «8-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ մասով» բառերով, 8-րդ հոդվածի 7-րդ մասի «3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով, 9-րդ հոդվածի 3-րդ մասի «2-րդ կետի 1-ին ենթակետում» բառերը փոխարինել «2-րդ մասի 1-ին կետում» բառերով, 10-րդ հոդվածի 4-րդ մասի «1-ին եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին եւ 3-րդ մասերով» բառերով, 14-րդ հոդվածի 3-րդ մասի «Սույն կետի» բառերը փոխարինել «Սույն մասի» բառերով, 16-րդ հոդվածի 3-րդ մասի «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ մասով» բառերով, 19-րդ հոդվածի 5-րդ մասի «3-5-րդ կետերում» բառերը փոխարինել «3-5-րդ մասերում» բառերով, 20-րդ հոդվածի 3-րդ մասի «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ մասով» բառերով, նույն հոդվածի 4-րդ մասի «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ մասի» բառերով, 21-րդ հոդվածի 5-րդ մասի «Սույն կետի» բառերը փոխարինել «Սույն մասի» բառերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «Սույն կետում» բառերը փոխարինել «Սույն մասում» բառերով, 26-րդ հոդվածի 1-ին մասի «Սույն կետով» բառերը փոխարինել «Սույն մասով» բառերով, նույն հոդվածի 12-րդ մասի «1-ին կետով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով, 27-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «1-ին կետով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով, 29-րդ հոդվածի 2-րդ մասի «Սույն կետում» բառերը փոխարինել «Սույն մասում» բառերով, 30-րդ հոդվածի 4-րդ մասի «7-րդ կետով» բառերը փոխարինել «7-րդ մասով» բառերով, 38-րդ հոդվածի 5-րդ մասի «Սույն կետով» բառերը փոխարինել «Սույն մասով» բառերով, 42-րդ հոդվածի 5-րդ մասի «2-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերով, 43-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ մասի» բառերով եւ նույն հոդվածի նույն մասի 5-րդ կետի «9-րդ կետի» բառերը փոխարինել «9-րդ մասի» բառերով, 58-րդ հոդվածի 6-րդ մասի «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով, 63-րդ հոդվածի 4-րդ մասի «սույն կետի» բառերը փոխարինել «սույն մասի» բառերով, 67-րդ հոդվածի 3-րդ մասի «2-րդ կետում» բառերը փոխարինել «2-րդ մասում» բառերով, 79-րդ հոդվածի 4-րդ մասի «77-րդ հոդվածի 1-ին կետով» բառերը փոխարինել «77-րդ հոդվածի1-ին մասով» բառերով, նույն հոդվածի 5-րդ մասի «97-րդ հոդվածի 1-ին կետում» բառերը փոխարինել «97-րդ հոդվածի 1-ին մասում» բառերով, նույն հոդվածի 6-րդ մասի «սույն կետի» բառերը փոխարինել «սույն մասի» բառերով, 108-րդ հոդվածի 7-րդ մասի «սույն կետի» բառերը փոխարինել «սույն մասի» բառերով, 85-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի 2-րդ կետի, 119-րդ հոդվածի, 138-րդ հոդվածի, 159-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի 2-րդ կետի «18-րդ հոդվածի 8-րդ կետի» բառերը փոխարինել «18-րդ հոդվածի 8-րդ մասի» բառերով, 115-րդ հոդվածի 5-րդ մասի «սույն կետի» բառերը փոխարինել «սույն մասի» բառերով, 133-րդ հոդվածի4-րդ մասի«2-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «2-րդ մասի 2-րդ կետով» բառերով, նույն հոդվածի 6-րդ մասի «սույն կետի» բառերը փոխարինել «սույն մասի» բառերով, 140-րդ հոդվածի 1-ին մասի«սույն հոդվածի 2-րդ կետով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ մասով» բառերով, 143-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի«սույն հոդվածի 5-րդ կետով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 5-րդ մասով» բառերով, 155-րդ հոդվածի 4-րդ մասի «Սույն կետի 1-ին ենթակետում» բառերը փոխարինել «Սույն մասի 1-ին կետում» բառերով, նույն հոդվածի նույն մասի «152-րդ հոդվածի 1-ին կետով» բառերը փոխարինել «152-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով, նույն հոդվածի 6-րդ մասի «սույն կետի» բառերը փոխարինել «սույն մասի» բառերով, 165-րդ հոդվածի 4-րդ մասի «սույն կետով» բառերը փոխարինել «սույն մասով» բառերով, 166-րդ հոդվածի 5-րդ մասի «145-րդ հոդվածի 1-ին կետն» բառերը փոխարինել «145-րդ հոդվածի 1-ին մասն» բառերով եւ 167-րդ հոդվածի 1-ին մասի «145-րդ հոդվածի 1-ին կետի» բառերը փոխարինել «145-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով:
1.32. Նախագծի 20-րդ հոդվածի 4-րդ մասում «2-րդ կետի 2-րդ պարբերությամբ» բառերը անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ, վերոնշյալ պարբերությունը սույն հոդվածում բացակայում է:
1.33. Նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի, 22-րդ հոդվածի «պետական եւ համայնքային ծառայողներ» բառերը առաջարկում ենք փոխարինել«հանրային ծառայողներ» բառերով համապատասխան հոլովաձեւերով, համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի կամ փակագծերում նշել «հանրային ծառայողներ»:
1.34. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասի «կուսակցությունները» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «,(կուսակցությունների դաշինքները)» բառերը, իսկ 108-րդ հոդվածի 3-րդ մասի «կուսակցության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «,(կուսակցությունների դաշինքի)» բառերը:
1.35. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած» բառերը, քանի որ, ստեղծում է խտրականության տարրեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրային բանկերի միջեւ:
1.36. Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է 15 թեկնածուներ, որից 7 թեկնածուները Հանրապետության Նախագահի կողմից նշանակվում ենԿԸՀ-ի անդամ: Նախագծից պարզ չէ թե ի՞նչ կարգով եւ ի՞նչ չափանիշներով են ընտրվում ԿԸՀ-ի ապագա անդամները եւ. բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ի ռեզերվումընդգրկված անձանց նկատմամբ կիրառվու՞մ են թե ոչ սույն Նախագծով սահմանված սահմանափակումները հանձանժողովների անդամների համար, ինչպես նաեւ օգտվում են արդյո՞ք նրանք սույն Նախագծով սահմանված արտոնություններից:
1.37. Նախագծի 63-րդ հոդվածի 3-րդ մասի «զինամթերք» բառը առաջարկում ենք փոխարինել «ռազմամթերք» բառով, քանի որ, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չէ «զինամթերք» հասկացությունը:
1.38. Նախագծի 78-րդ եւ 114-րդ հոդվածներում բացակայում է Հանրապետության Նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ինքնաառաջադրման եղանակը, ինչը ենթադրում է մարդու` ընտրվելու իրավունքի որոշակի սահմանափակման խնդրի առկայություն: Այս իմաստով առաջարկում ենք քննարկել Նախագծով առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 30.2-րդ եւ 43-րդ հոդվածների համատեքստում:
1.39. Նախագծի 87-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է « ,ընտրված Նախագահը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ»: Առաջարկում ենք քննարկել տվյալ հարցը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56.1-րդ եւ 57-րդ հոդվածների համատեքստում (հակասության տեսանկյունից):
1.40. Նախագծի 121-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է « , ընտրված պատգամավորը կարող է ձերբակալվել, կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ»: Այս դրույթը եւս հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածին համաձայն որի. « Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատաuխանատվության ենթարկվել պատգամավորի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
Պատգամավորին չի կարելի որպեu մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա
նկատմամբ դատական կարգով վարչական պատաuխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց Ազգային ժողովի համաձայնության:
Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այu դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:
1.41. Նախագծի 133-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկանքի ձեւը » դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ, 2-րդ մասի 2-րդ կետում խոսքը ծննդյան ամսաթվի մասին է եւ չի համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջին (սահմանված տեղեկանքի ձեւը):
1.42. Նախագծի 144-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 1-ին կետի, 5-րդ մասի «131-րդ հոդվածի 3-րդ կետում» բառերը հստակեցման կարիք ունեն, քանի որ Նախագծի 131-րդ հոդվածը 3-րդ կետ չունի:
1.43. Նախագծով առաջարկվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ստորագրության փոխարեն օգտագործել անհատական կնիք: Սակայն, մեր կարծիքով, ստորագրությունը անհատական կնիքի համեմատությամբ առավել հուսալի է եւ դժվար է կեղծել: Բացի այդ, գործնականում ընտրական գործընթացի ժամանակ կարող է ավելորդ անհարմարություններ եւ լարվածություն առաջացնել տեղամասային ըտրական հանձնաժողովի անդամների համար:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.
Նախագծերի փաթեթը ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրա պետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.1. Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածների «օրենքով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ նշել կոնկրետ օրենքի անվանումը:
3. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրա պետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
3.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի «եւ ստեղծագործական» բառերը փոխարինել «,ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող» բառերով: Առաջարկում ենք նույն փոփոխությունը կատարել նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում:
4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրա պետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Այլ դիտողությունները եւ առաջարկությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ`Ք.Գեովշանյան
Լ.Աբովյան