ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ
ԻՎ-ե-
«21» փետրվարի 2011թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1077-24.01.2011-ՖՎ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Արծրունի Աղաջանյանի, Իշխան Խաչատրյանի, Գալուստ Սահակյանի, Վարդան Բոստանջյանի եւ Արծվիկ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
Իրավական տեսանկյունից Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Սակայն Նախագծով ներկայացված պայմանները եւ կարգերը գովազդել, մեր կարծիքով, իրատեսական չէ, քանի որ, յուրաքանչյուր վարկատեսակի եւ վարկի չափի համար նախատեսվում են առանձին հաշվարկային կարգեր եւ պայմաններ, որը հնարավոր չէ ամբողջական ներկայացնել մեկ գովազդում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարող`Ք.Գեովշանյան, հեռ. 513-636