ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

 

ԻՎ-ե-5

                                                «20» հունվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1062-21.12.2010-ՏՀ-010/0)

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծին կից ներկայացված չէ ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի.  «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oրը), թիվը եւ «oրենք» բառը»:

Ուստի, առաջարկում ենք հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. ««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության  2006 թվականի նոյեմբերի 27-ի, ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 11-րդ եւ 12-րդ մասերով.»:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր 11-րդ եւ 12-րդ մասերով, որտեղ նախատեսվում են արգելքներ, որոնց չկատարման համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն սահմանված չէ: Թեեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսվում է պատասխանատվություն, սակայն դա վերաբերվում է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքին: Ուստի անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում` Նախագծով առաջարկվող պիտանիության ժամկետն անցած ապրանքներին վերաբերող այլ պահանջները չկատարելու համար:

Միաժամանակ նշենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի, Կարեն Վարդանյանի, Ստյոպա Սաֆարյանի, Վարդան Բոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուզաննա Առաքելյանի եւ Արծվիկ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( Պ-890-30.04.2010-ՏՀ-010/0 ): Նշված փաթեթում արդեն իսկ նախատեսվում է սույն Նախագծով նախատեսվող իրավահարաբերությունների առավել մանրամասն եւ հստակ կարգավորում, որի վերաբերյալ վարչությունը տվել է համապատասխան եզրակացություն:

Իրավաբանական վարչության կողմից նախկինում ներկայացված թիվ 80, 27.05.2010 թվականի եզրակացության մեջ նաեւ առաջարկվել է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որի անհրաժեշտությունը առկա է նաեւ այս դեպքում (կից ներկայացվում է վարչության եզրակացությունը):

3.Նախագծին կից ներկայացված հիմնավորման, ինչպես նաեւ տեղեկանքի վերնագրերը անհրաժեշտ են համապատասխանեցնել ներկայացված Նախագծի   վերնագրին:

 

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                 Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Կատարողներ`

Ք.Գեովշանյան, հեռ. 513-636

Ա.Քոչարյան, 513-248

Եզրակացություն

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1062.21.12.2010-ՏՀ-010/0 )

 

 

 

 

          Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

          «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

         

 

 

 

Իրավախորհրդատվական բաժնի

առաջատար մասնագետ`                                                                                       Ա. Քոչարյան

 

 

 

 

 

 

20-ը հունվարի 2011թ.