Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ`Պ-1036-26.11.2010-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի եւ Րաֆֆի Հավհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում։

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի

47-րդ հոդվածի պահանջներին։

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին

եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին։

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան։

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                          Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

1 6 դեկտեմբերի 2010 թ.

N 1 93

Կատարողներ` Ա.Սարգսյան , Ս.Համբարձումյան , հեռ. 513- 425