Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1015-04.11.2010-ՏՀ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
I. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով առաջարկվող իրավակարգավորումների միջեւ, կարծում ենք, առկա է ներքին հակասություն, ինչը պայմանավորված է հետեւյալ հիմնավորմամբ.
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքներն ազատել ավելացված արժեքի հարկից: Առաջարկվող այս իրավակարգավորման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք սահմանում են խնդրո առարկա գործարքների գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման առանձնահատկությունները: Տվյալ դեպքում խոսքը գնում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 24.1-րդ հոդվածի մասին: Սակայն, Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է այլ իրավակարգավորում:
Ուստի, առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածը հանելու կամ Օրենքի 24.1-րդ հոդվածի առաջին պարբերության «իսկ մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների եւ մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման» բառերը հանելու մասին հարցը:
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
11 նոյեմբերի 2010 թ.N165
Կատարող` Ա.Սարգսյան, հեռ. 513-425