ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում

լրացում կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծե րիփաթեթի

(փաստաթղթային կոդ` Պ-897-11.05.2010-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներՌուզաննա Առաքելյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի եւ Արա Նռանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1.1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, մասնավորապես` «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:»:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով լրացվող «դ» կետով սահմանվող դրույթն առաջարկում ենք հստակեցնել եւ քննարկել գործող օրենքի նույն հոդվածի «բ» կետում այն միավորելու մասին հարցը:

1.2. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:, հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության պահանջը:

II. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ.

2.1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության պահանջներին, ըստ որի` «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը:»:

2.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս ի «նպատակային նշանակությունը» բառերից հետո լրացնել «կառավարության սահմանած կարգով հնագիտական պեղումներ կատարելուց հետո:» բառերը: Մեր կարծիքով, տվյալ ձեւակերպումը հստակեցման կարիք ունի եւ չի բխում օրենքի ընդունման հիմնավորման բովանդակությունից:

2.3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ դրույթն առաջարկում ենք վերանայել` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ.

3.1. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

3.2. Նախագծի 2-րդ հոդված ն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.»:

3.3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածը հանելու մասին հարցը, քանի որ Նախագծով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել միայն տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ, այն դեպքում` երբ հուշարձանները կարող են վնասվել նաեւ այլ անձանց կողմից, կամ էլ անհրաժեշտ է տվյալ մասը հստակեցնել:

3.4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ դրույթն առաջարկում ենք հստակեցնել` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

4 հունիսի 2010 թ.

N 86

Կատարող`Իրավախորհրդատվական բաժին

Ս.Համբարձումյան, հեռ. 588-472