Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ թվով 31 Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի
(փաստաթղթային կոդ` Պ-894-03.05.2010-ԳԲ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Միշա Ստեփանյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գյուղատնտեսության համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երաշտի հետեւանքների վերացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրու՟թյանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հա՟յաս՟տանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տե՟սանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ ըստ օրենսդրական նախաձեռնության տրամաբանության, Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել` «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում (22-րդ հոդված), «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքում (13-րդ հոդված), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում (2-րդ հոդված), «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքում (11-րդ հոդված), «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում (16 եւ 17-րդ հոդվածներ), «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում (13-րդ հոդված), «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքում (4-րդ հոդված), «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ծրագրում (կետ 2.1.3.), Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի «Դատարանի դատավճռով բռնագրավման ոչ ենթակա գույքի ցանկի մասին» հավելվածում (3-րդ կետ), Հայաստանի Հանրապետությանանտառային օրենսգրքում (38-րդ հոդված), «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում (7-րդ հոդված), «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում (11-րդ հոդված), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում (51-րդ հոդված), «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (1-ին հոդված), «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում (21-րդ հոդված), «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում (70-րդ հոդված) եւ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1 հունիսի 2010 թ.

N 83