Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-883-23.04.2010-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստա՟տելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հա՟յաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխա՟տակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրու՟թյանը:
Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաս՟տանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տե՟սանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր` 326.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ. «Պատվո պահակախումբ է նշանակվում Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում` Մեծ եղեռնի հուշահամալիրի տարածքում, շուրջ՟օրյա (24-ժամյա) ծառայության համար»: Դրույթի «բարձունքում» բառն առաջարկում ենք փոխարինել «զբոսայգում» բառով, իսկ «եղեռնի» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «զոհերի» բառը:
Նախատեսվող լրացման ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացում կատարել Օրենքի 326-րդ հոդվածում, որտեղ հստակ եւ սահմանափակ նշված են այն դեպքերը, երբ կարող է նշանակվել պատվո պահակախումբ, այն է` «Պատվո պահակախումբը կարող է նշանակվել զինվորական հրահանգ մատուցելու, հանդիսավոր նիստերին մարտական դրոշի մոտ կանգնելու համար, պետական հուշարձանները բացելու, օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորելու եւ ճանապարհելու, ինչպես նաեւ 334-րդ հոդվածում հիշատակված անձանց թաղման ժամանակ»:
Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ սահմանել հերթապահության «շուրջօրյա (24-ժամյա) ծառայության» կարգ կամ Նախագծով սահմանել ժամկետ, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ պետական լիազոր մարմինը կսահմանի վերը նշված կարգը:
Միաժամանակ առաջարկում ենք նախատեսվող հոդվածը լրացնել Օրենքի 330-332-րդ հոդվածներն ներառող «Զինվորական հրահանգի մատուցումն այն անձանց դիմավորելիս, որոնց պատվին պատվո պահակախումբ է նշանակված եւ հուշարձանների բացման ժամանակ» բաժնում: Որպես տարբերակ առաջարկում ենք լրացվող հոդվածը համարակալել «329.1» թվով:
Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Նախագծի տեքստի թղթային տարբերակը որոշակիորեն տարբերվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական համացանցային կայքում տեղադրված էլեկտրոնային տարբերակից:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
20 մայիսի 2010 թ.
N 70
Կատարող` Մ.Հակոբյան, հեռ. 588659