Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-881-23.04.2010-ՖՎ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կոր՟յուն Նահա՟պետյանի, Հովհաննես Սահակյանի, Լեւոն Խաչատրյանի, Ռաֆիկ Պետ՟րոսանի եւ Արա Սիմոն՟յանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներ՟այացված «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՟ում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնա՟գիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահ՟մանադրու՟թյանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին եւ սկզբունք՟նե՟րին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրե՟րին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հա՟յաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւ՟յալը.

1. Նախ, անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով` առաջարկում ենք Նախա՟գծի 1-ին հոդվածով ներկայացվող լրացումը նախատեսել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասում, որով արդեն իսկ կարգավորվում են Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի կազման հետ առնչվող հարաբերությունները:

Այնուհետեւ, հարկ է նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը հա՟կասում է Օրենքի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք դրույթներին: Մասնավորապես, Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Վերա՟հսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է դիտարկումների, ստուգումների, վերլու՟ծությունների ձեւերով: Նախագծում տարեկան ծրագրով սահմանված ծրագրային հարցերիվե՟րահսկողությունը տվյալ տարում իրականացնելու վերաբերյալ պարտադիր պահանջի ներառ՟մամբ հնարավորություն չի լինի վերլուծության փուլն իրականացնել տվյալ տարվա ամփոփ՟մամբ, մինչդեռ, Օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` վերլուծությունը դիտարկումների եւ ստուգումների արդյունքների ամփոփման միջոցով կամ առանց դրա վերահսկողության ձեւ է, որը հիմնված է մասնագիտական հետազոտման, համադրման եւ եզրակացության վրա:

Միաժամանակ, Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո` ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Նույն տրամաբանությամբ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ` Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում եւ Ազգային ժողովում քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստա՟շրջանի ավարտը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ էության, առաջարկվում է լրացնել վերահսկողության «իրավական հիմքը» եւ «նպատակը»: Միաժամանակ, Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ընդունվող ակտերը, այդ թվում` վերահսկողություն իրականացնելու մասին կայացվող որոշումները, որպես ներքին (լոկալ) ակտեր, պարտադիր կարգով ենթարկվում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին` ընդունվելով եւ պարտադիր հղում պարունակելով նորմատիվ իրավական ակտերին: Այսինքն, իրավական հիմքի ներառման պահանջն արդեն իսկ նախատեսված է եւ պարտադիր ենթակա է պահպան՟ման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով:

Մինչդեռ, Նախագծի նույն մասով լրացված «նպատակը» վերահսկողության յուրա՟քանչ՟յուր օբյեկտի դեպ՟քում նույնն է, այսինքն` համահունչ է ՀՀ Սահմանադրության 83.4-րդ հոդ՟վածով եւ Օրենքով նախատեսված նպատակին ու խնդիրներին:

Ներկայացված հիմնավորմամբ պայմանավորված` առաջարկում ենք հստակեցնել Նա՟խագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխությունը հստակեցման ու վերախմբագրման կարիք ունի, քանի որ նշված տրամաբանությամբ` հանդիպակաց ստուգում չի կարող իրականացվել այլ կարգով, քան սահմանված է Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով հանդիպակաց ստուգումը խորհրդի որոշմամբ իրականացնելու վերաբերյալ առաջարկության նախատեսումը խնդրահարույց է, քանի որ Վերահսկիչ պալատի նախագահի հրամանով չեն փոփոխվում կոլեգիալ որոշմամբ սահմանված պայմաններն, այլ խորհրդի որոշմամբ արդեն իսկ սահմանված վերահսկվող օբյեկտի կնքած գործարքով նախատեսված պարտականանությունների կատարման ուսումնասիրությունն օպե՟րատիվ եւ արագ կազմակերպելու նպատակով հանդիպակաց ստուգումն իրականացվում է Վերահսկիչ պալատի նախագահի հրամանով:

Միաժամանակ, նույն մասում «... միայն վերահսկվող օբյեկտի կնքած գործարք(ներ)ով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում» բառերն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 4-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է «հանդիպակաց ստուգում» հասկացությունը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասը վերախմբագրման կարիք ունի: Առաջարկում ենք Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը թողնել անփոփոխ` «նախագահի հրամանով» բառերը միայն փոխարինելով «խորհրդի որոշմամբ» բառերով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

20 մայիսի 2010 թ.

N 69

Կատարող` Ա.Մխիթարյան, հեռ. 588636