Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-855-24.03.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծով ներկայացված առաջարկությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից, որի համաձայն` պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է պատգամավորական լիազորությունների այլ ժամկետ, ուստի, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը քննարկել ՀՀ Սահմանադրության 62-րդ, 63-րդ, 67-րդ եւ մի շարք այլ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից:

Նախագիծը չի համապատասխանում նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նախատեսված լրացումն ընդունելու դեպքում անհրաժեշտությունկառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներում:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման հիմնավորման մեջ խնդիր է դրվում ապահովել «բոլոր տարածաշրջանների ներկայացուցչությունը խորհրդարանում», սակայն դա, ըստ էության, չի առնչվում տվյալ օրենքի ընդունման հետ:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                       Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

14 ապրիլի 2010թ.N 48

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, հեռ. 588-636