Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-838-26.02.2010-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության պատգամավորներ Գագիկ Գեւորգյանի, Բագրատ Սարգսյանի, Լիլիթ Գալստյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արծվիկ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սակայն, անհրաժեշտ է նշել, որ այն կարող է ընդունվել Սահմանադրության 75-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների պահպանման դեպքում, այն է` «Կառավարության եզրակացության համաձայն ՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա-գրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                             Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 մարտի 2010թ.

N 28

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ք.Գեովշանյան, հեռ. 588-636