ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման գործընթացի կազմակերպման եւ այդ միջոցների օգտագործման վերահսկողության մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
(փաստաթղթային կոդ` Պ-814-08.02.2010-ՖՎ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման գործընթացի կազմակերպման եւ այդ միջոցների օգտագործման վերահսկողության մասին» եւ «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման գործընթացի կազմակերպման եւ այդ միջոցների օգտագործման վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 2-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 6-րդ եւ մի շարք այլ հոդվածների հետ:

2. Նախագծում ամրագրված Ազգային ժողովի նախագահի լիազորությունների մասին դրույթը (հոդված 3), «վարկային միջոցների օգտագործումից ակնկալվող արդյունքները եւ դրանցից հիմնականների քանակական ցուցանիշները» (հոդված 5), «պայմանագրերով նախատեսվող աշխատանքները մրցութային կարգով անցկացնելու դեպքում մրցութային հանձնաժողովների մասին» (հոդված 6), «Ազգային ժողով է ներկայացնում տեղեկանք» (հոդված 7) եւ մի շարք այլ դրույթները հստակեցման կարիք ունեն:

3. Ընդհանուր առմամբ,առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներում ամրագրված դրույթների` ՀՀ Սահմանադրության 62-րդ, 73-րդ, 81-րդ, 83.4-րդ 85-րդ, 89-րդ եւ 90-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30-րդ, 93-րդ, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 26-րդ եւ մի շարք այլ հոդվածներին համապատասխա-նության մասին հարցը:

4. Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում, անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություններ եւ լրացումներ նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքներում:

II. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

Նախագծի 1-ին հոդվածով ներկայացված առաջարկության վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այն պարտադիր պահանջը, ըստ որի` տարեկան ծրագիրը ներառում է ՀՀ Սահմանադրությամբեւ օրենքով վերահսկիչ պալատի իրավասությանը վերապահված հարցերը: Եվ այդ հիմնավորմամբ պայմանավորված, առաջարկում ենք քննարկել ներկայացված առաջարկությունը հանելու մասին հարցը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

05 մարտի 2010թ.

N 19

Կատարող`Իրավախորհրդատվական բաժին

Ա.Դանիելյան, հեռ. 588-616