Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-760-11.11.2009-ՏՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գալուստ Սահակյանի, Արա Նռանյանի եւ Վարդան Բոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներին, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ա) Նախագծով ներկայացված առաջարկությունները, մեր կարծիքով, խնդրահարույց են այն հիմնավորմամբ, որ Ն ախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա օրենքով միաժամանակ սահմանելու այդ վճարատեսակներն եւ դրանց չափն ու վճարման կարգը, հակառակ դեպքում, օրենքի տվյալ դրույթները կհակասեն ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջներին:

բ) Նախագծով ներկայացված առաջարկություններն առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ընդունման շրջանակում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

8 դեկտեմբերի 2009 թ.

N 45

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Ք. Գեովշանյան , հ ե ռ. 588- 636