ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-084-02.04.2019-ՊԻ-011/0), ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0841 -02.04.2019-ՊԻ-011/0), Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-0842 -02.04.2019-ՊԻ-011/0), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-0843 -02.04.2019-ՊԻ-011/0), ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0844 -02.04.2019-ՊԻ-011/0), ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0845 -02.04.2019-ՊԻ-011/0), ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0846 -02.04.2019-ՊԻ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0847 -02.04.2019-ՊԻ-011/0), Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-0848 -02.04.2019-ՊԻ-011/0), Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-0849 -02.04.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւլրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք փոփոխությունը կատարել նաեւ Փաթեթի մյուս համապատասխան նախագծերի վերնագրերում:

2. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝» բառով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Փաթեթում առկա բոլոր նախագծերում լրացում նախատեսող հոդվածները շարադրել վերը նշվածին համապատասխան:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույնը վերաբերվում է Փաթեթում առկա մյուս նախագծերին:

4. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 18-րդ հոդվածը՝ մասնավորապես4-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե….: Այս կապակցությամբ, հայտնում ենք, որ նշված դրույթը՝ «դատարանի մերժելու» լիազորությունը, դատավարական նորմ է, որը Նախագծի կարգավորման առարկան չէ եւ անհրաժեշտ է կարգավորել դատավարական օրենսգրքերով՝ նկատի ունենալով, որ Օրենքը կարգավորում է դատական ակտերի, արբիտրաժային տրիբունալների վճիռների եւ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները եւ կարգը, մինչդեռ նշված դրույթը վերաբերվում է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու հիմքերին:

5. Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 28.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումները եւ ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ, հանձնվում են առձեռն կամ ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամ ակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից եւ այլն): Այդ առումով Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող օրենքի 28.1-րդ հոդվածը հակասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի կարգավորումներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                           Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)