ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-390-9.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի վերնագրում «փոփոխություններ եւ լրացումներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն եւ լրացում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածում «օրենքի» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Նախագծի 1-ին հոդվածն «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով, իսկ 2-րդ հոդվածի «Սույն օրենքի» բառերը փոխարինել «Օրենքի» բառով:
6. Նախագծի 1-ին հոդվածի «կետը» բառն առաջարկում ենք փոխարինել «մասը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նույն հիմքով առաջարկում ենք նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի «կետ» բառը փոխարինել «մաս» բառով, իսկ «ենթակետով» բառը՝ «կետով» բառով:
7. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:
8. Նախագծի 2-րդ հոդվածի «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով, իսկ «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
9. Նախագծի 2-րդ հոդվածի «վարչապետի» բառն առաջարկում ենք փոխարինել «կառավարության» բառով, քանի որ Նախագծում խոսքը վարչապետից բացի՝ այլ պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող սպասարկման միջոցներից օգտվելու մասին է:
10. Նախագիծն առաջարկում ենք լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կառավարության որոշումը, եւ երբ է ուժի մեջ մտնելու Նախագծի 1-ին հոդվածը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)
Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)
Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)