ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «1997թ. սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-280-13.03.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «1997թ. սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «1997թ. սեպտեմբերի 20-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը, որով նախատեսվում է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցությունների իրականացման հետ կապված մի շարք իրավունքների ձեռք բերում երկու կողմերի միջեւ, մասնավորապես՝ կողմերի միջեւ տրվում է թույլտվություն՝ բեռնափոխադրումների հետ կապված, որոնք կատարվում են կցորդներով կամ կիսակցորդներով կամ առանց դրանց բեռնատար ավտոմոբիլների միջոցով, եւ այլն:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական փորձաքննության վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
20.03.2018թ.