ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-85-20.07.2017-ՏՀ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է էլ ավելի մատչելի եւ դյուրին դարձնել Մեղրի եւ Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղեւորների, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված: Ըստ համաձայնագրի` Կողմերը ջանքեր կգործադրեն` խուսափելու համար մաքսային հսկողության կրկնակի գործողություններից` դյուրացնելու համար օրինական առեւտուր եւ տարանցիկ փոխադրումները, ինչպես նաեւ կձեռնարկվի համատեղ միջոցներ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման եւ ապրանքները բաց թողնելու համար ծախսվող ժամանակի կրճատման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
24.07.2017թ.