ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հանրային ծառայությունների համարանիշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-51-6.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետտության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայությունների համարանիշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Ներկայումս «Հանրային ծառայությունների համարանիշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթների կիրառումը որոշակի խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար` տեղական հարկեր վճարելու եւ պարտադիր այլ վճարներ կատարելու տեսանկյունից, ուստի Նախագծով առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքների բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա` վերացնելով քաղաքացիների կողմից տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կատարելու համար առկա խոչընդոտները եւ ապահովելով համայնքների բյուջեների մուտքերի սահունությունը:
Նախագիծը կարող է լուծել առաջադրվող խնդիրը, որի կապակցությամբ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
Տնտեսագիտական վարչության
տնտեսական փորձաքննության
առաջատար մասնագետ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
12.07.2017թ.