ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ի լրումն 2014 թվականի փետրվարի 4-ի գրության` շրջանառության մեջ դրված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-438, 4381-04.02.2014-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ի լրումն 2014 թվականի փետրվարի 4-ի գրության` շրջանառության մեջ դրված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Փաթեթով նախատեսվում է հստակեցնել «մեքենայացված խաղ» եւ «խաղային ավտոմատ» հասկացությունների սահմանումները, ինչպես նաեւ ուժը կորցրած է ճանաչվում նշված օրենքների այն դրույթները, որոնք չեն համապատասխանում ՀՀ Հարկային օրենսգրքի նորմերին:
Ներկայացված Փաթեթի ընդունումը կարող է ապահովել դրանով հետապնդվող նպատակների իրականացումը եւ խնդիրների լուծումը: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
05.12.2016թ.