ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-707-29.01.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծի նպատակն է հստակեցնել էներգետիկ փորձաքննության իրականացման պայմանները եւ ապահովել էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ոլորտին առնչվող այլ օրենքների դրույթների հետ համապատասխանություն՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար: Նախագծով առաջարկվում է նաեւ տնտեսության ճյուղերը դասակարգել ըստ էներգատարության՝ պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր պահանջների կիրառման նպատակով: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կարող են ապահովել Նախագծով հետապնդվող խնդիրների լուծումը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի գլխավոր մասնագետ` Գ. ՍԱՖԱՐՅԱՆ
12.02.2015թ.