ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում :

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ամրակայված աղբյուներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դրությաքաչափերը առաջարկվում է փոփոխել` բարձրացնելով դրանք 3 անգամ: Դա հիմանվորվում է նրանով, որ « … ներկայումս ֆինանսապես ավելի ձեռնտու է վճարել բնապահպանական այլ վճարները` նույնիսկ եռապատիկի չափով, քան ձեռնարկել որոշակի քայլեր եւ (կամ) գործողություններ վնասակար նյութերի եւ միացությունների արտանետման ծավալների նվազեցման ուղղությամբ` մաքուր տեխնոլոգիաների եւ (կամ) վնասակար նյութերը մաքրող (կլանող եւ այլ) համապատասխան կայանքների ու սարքավորումների ներդրման միջոցով»:

Հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ «... որ Հայաստանում օդային ավազան կատարվող արտանետումների ծավալը նվազեցնելու, դրանք արտանետող սուբյեկտների մոտ արտանետումների մասով վարքագծի փոփոխություններ առաջացնելու համար բնապահպանական վճարի գործող դրույքաչափերը պետք է ավելացվեն առնվազն 10 անգամ»:

Վերոգրյալից բխում է, որ առաջարկվող փոփոխությունները կրում են բացառապես ֆիսկալ բնույթ, ըստ էության չեն կարող լուծել բնապահպանական համապատասխան խնդիրները: Այդ հիմքով առաջարկում ենք քննարկել այլ` ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնելու հարցը` չվնասելով նաեւ տնտեսվարող սուբյեկտների տնտեսական զարգացմանը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա. Սարգսյան
Գ. Կիրակոսյան
Գ. Սաֆարյան