ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-034-19.07.2007,15.07.2009-ԳԿ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ.Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Ներկայացված Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալ նկատառումը.

Նախագծի 2-րդ հոդվածում բերված 49.2-րդ հոդվածի 3-րդ կետում պարբերության վերջում «բացառությամբ» բառից հետո փոխել` լրացնելով հետեւյալ նոր բովանդակությամբ` «սույն օրենքի 49.1-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2), 3), 4) ենթակետերով նախատեսված դեպքերի» բառերով: Քանի որ, ներկայացված նախագծի համապատասխան դրույթների համաձայն ստեղծվում է մի քանի տեսակի ուսանողների կատեգորիաներ, որոնց համապատասխանորեն պետք է ցուցաբե րե լ առանձնահատուկ մոտեցում մինչդեռ, 49.1-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2), 3), 4)ենթակետերով նախատեսված արտոնությամբ օժտված ուսանողները համապատասխանում են մեկ առանձին կատեգորիայի եւ նրանց հարկավոր է ցուցաբերել նույն մոտեցումը չառանձնացնելով միմյանցից, հակառակ դեպքում նախագիծը կառաջացնի հակասություն ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, որտեղ ասվում է`

«Բոլոր մարդիկ հավաuար են oրենքի առջեւ:

Խտրականությունը, կախված uեռից, ռաuայից, մաշկի գույնից, էթնիկական կամ uոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամաuնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»:

2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Հայաստանի Հանրապետության օրենքն ե րին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները:

ա) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին նախադասության վերջում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով:

Նույն հոդվածը հարկավոր է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին:

բ) Նախագծի 2-րդ հոդվածում եւս «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով: Բերվող նոր 49.2-րդ հոդվածը եւս հարկավոր է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Բերվող նոր «49.2»-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «Նշված այն» բառերը փոխարինել «ինչպես նաեւ այն» բառերով, քանի որ նախագծի 49.1-րդ հոդվածում նախատեսված չեն «բարձրագույն առաջադիմություն» ունեցող ուսանողներին վերաբերող արտոնություններ սահմանելու մասին դրույթներ, մինչդեռ հիշյալ ուսանողները եւս պետք է օգտվեն արտոնություններից:

գ) Նախագծի 2-րդ հոդվածով բերված 49.2 հոդվածի 2 թվով համարակալված պարբերության վերջում «դրանցից միայն մեկին» բառերը անհրաժեշտ է փոխարինել «առավելագույն արտոնություն սահմանողին» բառերով: Ինչպես նաեւ, հիշյալ պարբերության մեջ տեղ գտած «տարակարգեր» բառը հարկավոր է վերանայել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը ասում է. «Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հuտակ եւ մատչելի: Իրավական ակտերում չի թույլատրվում հնացած եւ բազմիմաuտ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաuտով բառերի կամ արտահայտությունների, թաքնված ենթատեքuտերի, ինչպեu նաեւ oտարալեզու տերմինների անհարկի oգտագործումը: Իրավական ակտում բազմիմաuտ բառ oգտագործվելու դեպքում պետք է uահմանվի, թե բառը որ իմաuտով է oգտագործվում:»:

դ) Նախագծի 2-րդ հոդվածի 49.2-րդ հոդվածի 6-րդ կետի վերջում ավելացնել «բացառությամբ սույն օրենքի 49.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:

ե) Նախագծի 3-րդ հոդվածը տնտեսագիտական առումով առաջացնում է անհամաձայնություն: Նույն հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին:

զ)Ներկայացված Նախագծում բացակայում է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի հաշվարկի տեղեկանքը:

է) Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած իրավիճակը եւ այն որ Նախագծի իրականացումով էլ ավելի կմեծանա ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը, ուստի առաջարկում ենք այն կիրառել 2011 թվականից:

4. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Ա. Դանիելյան

Յու. Խալաթյան

Ա. Սարգսյան

Ս. Համբարձումյան