Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-658-02.07.2009-ՊԱ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի տեքստը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի, 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջներին:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր «իդ)» կետով, մինչդեռ, վերջինս օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք Օրենքի նախագծի 1-ին հոդվածի «15-րդ հոդվածը» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով:

Միաժամանակ հարկ է նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի վերջում առաջարկվում է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հանել: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի70-րդ հոդվածի 2-րդ մասի` իրավական ակտում փոփոխություններ կատարվում են «...նախադասություններ հանելու միջոցով...»: Մինչդեռ, Նախագիծը վերնագրված է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Ուստի անհրաժեշտ է «լրացումներ» բառից հետո ավելացնել «եւ փոփոխություն» բառերը:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ» բառերով կամ նշել, թե կոնկրետ որ օրենքի մասին է խոսքը:

Նշենք նաեւ, որ Նախագծի 2-րդ հոդվածում առկա են նաեւ կետադրական եւ ուղղագրական բնույթի անճշտություններ, որոնք շտկման կարիք ունեն:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`Մ.Հակոբյան

Ա. Քոչարյան