ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի    փաթեթի (փաստաթղթային կոդ Կ-564-13.03.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

 

 

 

 

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագծերն ուղղված են հայտարարագիր չներկայացնելու, ինչպես նաեւ հայտարարագրում եկամուտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքերում կիրառվող պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը: 

Ներկայացված օրենքների նախագծերը համապատասխանում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի   վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

Կատարող`     Գ.Կիրակոսյան