ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-415-25.12.2008-ԳԿ-010/0) փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Ներկայացված Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

2. Սույն օրենքներում  առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ստեղծման կապակցությամբ կրթական ոլորտի օրենսդրությունում առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ ստորեւ ներկայացնում ենք Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի, օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս պարտադիր է պահպանել հաջորդականությունը, այն է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ նշենք, որ Նախագծի 2 հոդվածով առաջարկվում է Օրենքի 43 հոդվածի 1-ին մասից հանել «, ուսուցման որակի պետական վերահսկողության եւ մասնագիտությունների հավատագրման» եւ «եւ հավատարմագրման» բառերը: Նշենք, որ Օրենքի 3 հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի համաձայն` հավատարմագրումը պետության կողմից` պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումն է: Նույն օրենքի 8 հոդվածը սահմանում է` Հայաuտանի Հանրապետության կրթության համակարգը` պետական կրթականչափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի ու ուղղվածության կրթականծրագրերի, ուuումնական հաuտատությունների եւ կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է : Հիշյալ դրույթների վերլուծությունից պարզ չէ, թե որոնք են օրինակ կրթական համակարգը, պետական կրթական չափորոշիչները, կրթական ծրագրերը եւ այլն:

Նախագծի 3 հոդվածով նախատեսվում է Օրենքի 43 հոդվածի 2-6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել: Մեր կարծիքով, այդ առաջարկության ընդունման դեպքում դուրս կմնան պետական այն չափորոշիչները, որոնք են` լիցենզավորումը եւ հավատարմագրումը, պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած որոշման բողոքարկման կարգը, մասնագիտական պետական հավատրամագրման վերականգնումը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Ա.Դանիելյան