Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Պ-190-06.12.2007-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կարեն Կարապետյան ի, Գագիկ Մինասյան ի, Հակոբ Հակոբյան ի, Լյովա Խաչատրյան ի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ ընդհանուր դիտարկումները.

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ` օրենքում նախատեսելով ըստ էության պատասխանատվության նոր տեսակ, որը ներառված չէ օրենքի 31-րդ հոդվածում նախատեսված պատասխանատվության տեսակների ցանկում: Ըստ էության անօրինական շահույթի փոխանցումը պետական բյուջե իրենից ներկայացնում է պատասխանատվության տեսակ եւ այն կարող է չփոխանցվելու դեպքում բռնագանձվել օրենքով սահմանված կարգով: Դրա հետ մեկտեղ ծագում ենք հետեւյալ խնդիրները`

ա/ գնի իջեցումը չի կարող հանգեցնել լրացուցիչ շահույթի ստացմանը: Տնտեսական երկարաժամկետ գործունեության արդյունքում գնի իջեցումը կարող է, իհարկե, հանգեցնել անօրինական շահույթի, սակայն այդ խնդիրը պահանջում է առանձին տնտեսագիտական վերլուծություն, որի արդյունքում կարելի է եզրահանգման գալ: Ուստի առաջարկվում է առաջարկված երեք բաղադրիչներից (բարձրացում, իջեցում, պահպանում) մեկը, այն է` իջեցումը, որպես պատժատեսակի կիրառման հիմք չնախատեսել,

բ/ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է իմպերատիվ այնպիսի դրույթ, որի համաձայն. «Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ 9-րդ մասով.

«9. Սույն օրենքով նախատեսված դեպքում գների չհիմնավորված բարձրացման, իջեցման կամ պահպանման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտի կողմից ստացված շահույթը (եկամուտը) փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

Իմպերատիվությունը կայանում է նրանում, որ անվերապահորեն օգտագործված «փոխանցվումէ» բառերը կարող են իրավակիրառողի մոտպատրանք ստեղծել, որ այդ փոխանցումը կատարվելու է մեխանիկորեն, մինչդեռ հանձնաժողովի որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Դատական պաշտանության իրավունքը թելադրում է, որ «փոխանցվում է» բառերը փոխարինվեն այնպիսի բառերով, որոնք իմաստային առումով չբացառեն դատական պաշտապանության իրավունքը: Դա բխում է նաեւ այն սահմանադրական հիմքից, որ սեփականությունը ենթակա է բռնագանձման օրենքով սահմանված կարգով` դատարանի որոշման առկայության դեպքում (ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդված),

գ/ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն ապoրինի մենաշնորհային գներն արհեuտական բարձրացման կամ իջեցման կամպահպանման, ինչպեu նաեւ մրցակցության uահմանափակման նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային uկզբունքով բաժանելուն, այլ տնտեuավարող uուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեuավարող այլ uուբյեկտներին շուկայից դուրu մղելուն, խտրական գներ uահմանելուն կամ պահպանելուն:

Անհրաժեշտ է քննարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի համապատասխանությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը բլանկետային բնույթ է կրում, ուստի տերմանաբանական առումով դրանց նույնացումն անհրաժեշտ է,

դ/ Օրենքով սահմանված 2% հասույթի բռնագրավումը որպես տուգանք եւ օրենքի նախագծով առաջարկվող անօրինական շահույթի փոխանցումը կարող են ստեղծել կոլիզիա, որն արտահայտվում է նրանում, որ անօրինական շահույթը ներառվում է ընդհանուր հասույթի մեջ, հետեւաբար` ընդհանուր հասույթից բռնագանձվող 2 % -ի մեջ, ուստի, հետագայում նաեւ շահույթի բռնագանձումը կարող է դիտվել որպես կրկնակի բռնագանձում,

ե/ Նախագծի 1-ին հոդվածի ա) եւ բ) կետերում օգտագործվել է «տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված» բառակապակցությունը, որը մի դեպքում վերաբերում է գնի իջեցմանը, մյուս դեպքում` բարձրացմանը: Իրավական առումով նման ձեւակերպումը կարող է դիտվել ճիշտ այն դեպքում, եթե այդ գործոնների օբյեկտիվ տնտեսական չափանիշները ձեւակերպված լինեն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ԱՆ ՊԵՏ                                                                        Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ