Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-083-29.08.2007-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արտաշես Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում:

2. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան:

3. Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ իրենց կարգավորումն են ստացել Նախագծով առաջարկվող իրավահարաբերությունները, այդ թվում արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության գործունեության կազմակերպչական եւ իրավական հիմքերը, ուսումնական հաստատության տիպերը, աշխատանքային հարաբերությունները եւ այլ հարաբերություններ, որոնք օրենքում տեղ են գտել ուսումնական հաստատության յուրաքանչյուր իրավահարաբերություններից բխող ռեժիմներ:

4. Նախագծի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ, 21-րդ, 22-26-րդ հոդվածների վերաբերյալ առաջարկում ենք դրանցում ամրագրված դրույթները համապատասխանեցնել «Կրթության մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների պահանջներին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծում տեղ են գտել բազմաթիվ խմբագրական բնույթի անճշտություններ, ուստի դրանք կարող են քննարկվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅ ՈՒ Ն

Կատարող` Ա. Դանիելյան