Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-027-12.07.2007-ՍԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գուրգեն Սարգսյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում :

Հայտնում ենք, որ 2005 թվականի հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն եւ նույնաբովանդակ օրենքի նախագծի ( Պ-604-02.06.2005-ՍԱ-010/0 փաստաթղթային կոդով) վերաբերյալ Վարչության կողմից 2005 թվականի հունիսի 30-ին ներկայացվել է եզրակացություն:

Վերոհիշյալ եզրակացությունը կցվում է:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ա. Գալստյան

Ա. Դանիելյան