ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47 հոդվածի պահանջներին:

Նախագծի շարադրանքում բացակայում է հոդված` օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածը սահմանում է նորմ, որի համաձայն ն որմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, կարծում ենք, որ նման կարգի փոփոխություն կատարելուց բաց է մնում նախկինում նմանատիպ գործունեության համար պետական տուրք վճարած եւ համապատասխան արտոնագիր ստացած գործունեության հարցը: Այսինքն` ինչպես է ազդելու տվյալ օրենքի նորմը փոփոխվող օրենքի նորմով սահմանված հարաբերության վրա:

Ըստ այդմ, առաջարկում ենք Նախագծի շարադրանքում ավելացնել հոդված` օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ եւ խուսափել հետագա անճշտություններից:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Վ. Էլոյան
Գ. Կիրակոսյան
Վ. Մանուկյան