03.04.2009 |
Ժ.13.00
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է` Քվեարկության արդյունքներով. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետեւյալ օրենքի նախագիծը. 1) Պ-404 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» /12.12.2008 թվական/ 2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (ապրիլի 6-9) օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը. 1) Պ-404 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ /12.12.2008 թվական/ 2) Կ-323 «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ Հեղինակ` կառավարություն, /26.08.2008 թվական/ 3. Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը. 1) Պ-533 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հեղինակ` Հակոբ Հակոբյան, /16.02.2009/, մինչեւ 30 օրով : 4. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի երկրորդ մասով, հետեւյալ օրենքի նախագիծը քննարկել երկու ընթերցմամբ (Ազգային ժողովի որոշման նախագիծը կցվում է)` 1) Պ-404 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» /12.12.2008 թվական/ Հանձնաժողովի նախագահ` Հակոբ Հակոբյան |