05.11.2008 |
ժ. 14. 00
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. I. Առաջարկել երրրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը. 1. «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին»: Կ-199-25.12.2007-ԳԲ-010/1 Զեկուցողներ`
II. Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը. 2. «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Կ-276-27.05.2008-ԳԲ-010/1 Զեկուցողներ`
III.Մինչեւ 60 օրով հետաձգել հետեւյալ օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում: 3. «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին»: Կ-211-29.01.2008-ԳԲ-010/0 Զեկուցողներ` IV. Ս.թ. նոյեմբերի 25-ին «Սեւանի» ազգային պարկում կազմակերպել արտագնա նիստ «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով: ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |