22.10.2009 | |||||||||||
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ Քվեարկության արդյունքներով. I. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 26-29 քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը. 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»: Կ-608-30.04.2009-ԳԲ-010/0
II. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթը. 2.«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Կ-686-25.08.2009-ԳԲ-010/02
|