17.10.2008

Քաղվածք թ.3.4.4

Թ. 3.4.4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

                                                                                                                           ժ. 11. 00

                                                                                                                            313 սենյակ

     Ազգային Ժողովի ֆինանսավարկային  եւ բյուջետային   հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 4-րդ   նստաշրջանի   

    առաջիկա չորսօրյա նիստի (հոկտեմբերի 20 - 23) օրակարգում ընդգրկել դրական   

    եզրակացություն   ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.                                                                                                                   

1) 278.«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկա յին բյուրոների գործունեության մասին» (Կառավարություն, 29.05.2008)

278.1 ««Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին»

278.2 ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

278.3 ««Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

278.4 ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

278.5 ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

278.6 ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

278.7 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին»

278.8 ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

278.9 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»

278.10 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարու թյան օրենսգրքում լրացում կատարելու մասին»

278.11 ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», 3-րդ ընթերցում,

Զեկուցողներ`

ՀՀ  կենտրոնական բանկի նախագահ Ա.Ջավադյան

Ա.Մինասյան

2) 247.««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կառավարություն, 31.03.2008), 2-րդ ընթերցում:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի  առաջին  տեղակալ Պ.Սաֆարյան

Գ.Մինասյան

2.    Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 4-րդ   նստաշրջանի   առաջիկա չորսօրյա նիստի (հոկտեմբերի 20 - 23) օրակարգում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2006 եւ 2007 թվականների գործունեության տարեկան հաշվետվությունների քննարկումը կատարել հատուկ կարգով:

      Զեկուցողներ`

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի.Զաքարյան

Ա.Մինասյան

Նախագահ

Գ.Մինասյան

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------

 

 

Նախագիծ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ժ Ո Ղ Ո Վ Ի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2006 եւ 2007 թվականների գործունեության տարեկան հաշվետվությունների քննարկման  հատուկ կարգի վերաբերյալ

      Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի  59-րդ հոդվածով, ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2006 եւ 2007 թվականների գործունեության տարեկան հաշվետվությունների քննարկումը կատարել հատուկ ընթացակարգով. երկու հիմնական զեկուցողով` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի.Զաքարյան եւ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախկին նախագահ) Գ. Ոսկանյան:

    ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ         

    ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ  ՀԱՐՑԵՐԻ  ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ