07.11.2008

Քաղվածք N 4 արձանագրությունից

                                                                                334 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի   նոյեմբերի 10-13-ի չորսօրյա  նիստերի օրակարգում երկրորդ   ընթերցմամբ   ընդգրկել   դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքի  նախագիծը

1) «Պ-030», «Պ-041»  «Մեղվաբուծության մասին» (ԱԺ պատգամավորներ` Վ.Դալլաքյան, Բոստանջյան, Խ.Պետրոսյան, Հ.Մարգարյան, Ա.Աղաջանյան)  17.07.2007թ., 06.08.2007թ., 23.07.2007թ. /երկրորդ ընթերցում/

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Վ.Դալլաքյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի եւ նոյեմբերի 10-13-ի   չորսօրյա  նիստերի օրակարգում ընդգրկել   դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերը

1) «Կ-347» «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» (ՀՀ կառավարություն) 06.10.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`  Ա.Անդրեասյան

հարակից զեկուցող` Ա.Նռանյան

2) «Կ-352» «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 16.10.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Տ.Դավթյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

3. Հետեւյալ  օրենքի նախագծի  քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 4-րդ նստաշրջանի  օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Կ-309»  «Պետական գույքի մանսավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 28.07.2008թ. – մինչեւ 15 օրով

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                 Վ.ԱՅՎԱԶՅԱՆ