04.04.2008

Արձանագրություն N4 քաղվածքից

       ժամը  11.00

                                                                                                                             227 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

 

Քվեարկության արդյունքներով.

1.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի ապրիլի 7-10-ի  չորսօրյա  նիստերի օրակարգում երրորդ ընթերցմամբ   ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների   նախագծերը .

1) «Կ-990» «Օրգանական գյուղատնտեսության մասին» (ՀՀ կառավարություն) 31.10.2006թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Դ.Լոքյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2) «Կ-935»  «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 22.08.2006թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Մ.Վարդանյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի ապրիլի 7-10-ի  չորսօրյա  նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերը.

1) «Պ-179» «Մաքսային օրենսգրքում լրացում կատարելու   մասին» (ԱԺ պատգամավորներ` Վ.Այվազյան, Ա.Արսենյան, Մ.Մանուկյան, Ս.Սարգսյան, Խ.Մանուկյան, Մ.Սարգյսյան, Հ.Նաղդալյան, Ա.Տոնոյան, Մ.Գրիգորյան, Կ.Ճշմարիտյան, Գ.Սահակյան, Ա.Սարգսյան, Ա.Սաֆարյան, Կ.Կարապետյան, Ա.Ավագյան, Վ.Բոստանջյան) 27.11.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Վ.Այվազյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2) «Կ-187» «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 04.12.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Մ.Վարդանյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

3) «Կ-105» «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու  մասին»  (ՀՀ կառավարություն) 23.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Անդրեասյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

4) «Կ-082» «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 22.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Մ.Վարդանյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

5) «Կ-068»  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 09.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Հ.Քուշկյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

6) «Կ-069»  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ   կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 09.08.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

3.  Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի եւ  ապրիլի 7-10-ի  չորսօրյա  նիստերի օրակարգում   ընդգրկել դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների   նախագծերը .

1) «Կ-221»  «Խաղաղ նպատակող ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 05.02.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Մովսիսյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

2) «Կ-238»  «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 18.03.2008թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Դ.Լոքյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

4. Հետեւյալ  օրենքի նախագծի  քննարկումը Ազգային ժողովի չորրորդ գումարման 3-րդ նստաշրջանի  օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Պ-222»  «Գյուղատնտեսական  նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու մասին» (ԱԺ պատգամավորներ` Ա.Աղաբաբյան, Ա.Սահակյան, Վ.Այվազյան, Ռ.Գրիգորյան, Ա.Աշոտյան, Կ.Ավագյան, Գ.Սահակյան) 08.02.2008թ. – մինչեւ 30 օրով

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                  Վ.ԱՅՎԱԶՅԱՆ