15.12.2007

Քաղվածք N 12 արձանագրությունից

14.12.2007թ.

       ժամը  11.00

                                                                                                                    334 սենյակ

Քվեարկության արդյունքներով.

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ Ե Ց՝

Ներկայացնել դրական եզրակացություն հետեւյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.

1) «Պ-184» «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի  կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» /ԱԺ պատգամավորներ` Վ.Այվազյան, Վ.Բոստանջյան, Ռ.Թովմասյան, Ռ.Սադոյան, Կ.Ճշմարիտյան/ 03.12.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Վ.Այվազյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

2) «Պ-190» «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (ԱԺ պատգամավորներ` Կ.Կարապետյան, Գ.Մինասյան, Հ.Հակոբյան, Լ.Խաչատրյան) 06.12.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Գ.Մինասյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

3) «Կ-189» «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 04.12.2007թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ա.Ալավերդյան

հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                 Վ.ԱՅՎԱԶՅԱՆ