17.10.2008

Քաղվածք ՊԱԱՆԳ հանձնաժողովի 17.10.08 նիստի արձանագրությունից

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը ք վեարկության արդյունքներով որոշել է`

           

  1. Առաջարկել հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա չորսռօրյա նիստի /հոկտեմբերի 20-23/ օրակարգի հետեւյալ օրենքների նախագծերը.

1/ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր /08.01.08/: Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն /երրերդ ընթերցում/ հարակից զեկուցող` Ա. Աղաբեկյան/:

2/ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ /25.09.08/: Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն/ երկրորդ ընթերցում/ հարակից զեկուցող` Ա. Աղաբեկյան/:

3/ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ /17.07.08/

Հեղինակ` Հայաստանի Հանրապետության կառավարություն /հարակից զեկուցող` Ա.Աղաբեկյան/:

Հանձնաժողովի նախագահ

Ա. Աղաբեկյան