25.10.2010

Քաղվածք N 4/8 նիստի արձանագրությունից

                                                                                  25.10.2010թ.
                                                                                                              ժ. 10. 00
                                                                                  314 սենյակ


Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 8-րդ  նստաշրջանի  2010թ. հոկտեմբերի 25-ից 28-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

1) Կ-1001-13.10.2010 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)-առաջին ընթերցում

Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան
Հարակից զեկուցող` Դ.Հարությունյան

Ներկայացվել է լրամշակված տարբերակ:

2) Կ-978-23.09.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-9781 «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-9782 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9783 «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Կ-9784 «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)- առաջին ընթերցում.

Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան
 Հարակից զեկուցող` Ա. Սիմոնյան

 Նախագծերի փաթեթը լրացվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով:
 
2. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
1) Պ-722-28.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Հրայր Կարապետյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան) - մինչեւ 60 օրով.

2) Պ-879-23.04.2010թ. «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան)- մինչեւ 60 օրով.

3. Կ-1001-13.10.2010 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) ՀՀ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ քննարկումից հետո 2 օրվա ընթացքում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ