16.10.2008

Քաղվածք 17


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի  թիվ 17(17) արձանագրությունից
15 հոկտեմբերի 2008թ.
 ժ. 11.00.

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը 
 
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

ա) ՕՆ-172, 13 հունիսի 2008թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Նաիրա Զոհրաբյանի, Հեղինե Բիշարյանի,  Լիլիթ ալստյանի, Անահիտ Բախշյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

2. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը

ա) ՕՆ-87, 28 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հ. Բիշարյանի,  Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը  -  մինչեւ  15 օրով

բ)   ՕՆ-111, 04 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հ. Մարգարյանի,  Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 15 օրով

գ)  ՕՆ-129, 20 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի,  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը  - մինչեւ 15 օրով

դ)  ՕՆ- 82, 22 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ  Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ  օրենքի նախագիծը  -  մինչեւ 15  օրով

ե)   ՕՆ-112, 05 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը  - մինչեւ 15 օրով

զ)  ՕՆ-21, 12 հուլիսի 2007թ.
ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 15 օրով

է)  ՕՆ-46, 23 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հ. Բիշարյանի, Խ. Հարությունյանի, Ա. Աղաջանյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը  -  մինչեւ 15 օրով

ը)  ՕՆ-27, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 30 օրով

թ)  ՕՆ-28, 19 հուլիսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 30 օրով

ժ)  ՕՆ-103, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  -  մինչեւ 30 օրով

ժա) ՕՆ-99, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական երիտասարդական քաղաքականության մասին»  ՀՀ օրենքի նախագիծը -  մինչեւ 30 օրով