30.01.2008

Քաղվածք 8


Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի
  թիվ 8(8) արձանագրությունից  

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝  

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւ ալ օրենքի նախագիծը.

ա)  ՕՆ-166, 19 նոյեմբերի 2007թ., 26 դեկտեմբերի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը   

2. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը  մինչեւ 90 օրով

ա)   ՕՆ-06, 20 հունիսի 2007թ. ՕՆ-72, 13 օգոստոսի 2007թ. լրամշակված տարբերակը
ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

բ)  ՕՆ-103, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն  հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

գ) ՕՆ-99, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով «Պետական երիտասարդական քաղաքականության մասին»  ՀՀ օրենքի նախագիծը