Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Է՝
Քվեարկության արդյունքներով՝
1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.
ա)
ՕՆ-96, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
- զեկուցող՝
Լ. Մկրտչյան, հարակից զեկուցող՝ Ա. Բախշյան
բ) ՕՆ-79, 23 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը - զեկուցող՝
Կ. Խոդիկյան, հարակից զեկուցող՝
Ն. Զոհրաբյան
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 22-25-ի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.
ա) ՕՆ-100, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» -
զեկուցող՝
Ա. Գրիգորյան, հարակից զեկուցող՝ Ռ. Պետրոսյան
3.Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը
ա)
ՕՆ-99, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով «Պետական երիտասարդական քաղաքականության մասին»
ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 60 օրով
բ)
ՕՆ-103, 29 օգոստոսի 2007թ.
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
-
մինչեւ 30 օրով
գ) ՕՆ- 82, 22 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ
Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ
օրենքի նախագիծը - մինչեւ 15 օրով
դ) ՕՆ-87, 28 օգոստոսի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ
Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի,
Ա. Ավոյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ
օրենքի նախագիծը
- մինչեւ 15 օրով
ե) ՕՆ-111, 04 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ
Հ. Մարգարյանի, Ա. Ավոյանի, Հ. Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 15 օրով
զ) ՕՆ-112, 05 սեպտեմբերի 2007թ.
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մ. Շահգելդյանի, Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը - մինչեւ 15 օրով
|