04.06.2010

Թիվ 41 նիստի արձանագրությունից քաղվածք
ժ. 1200

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  յոթերորդ  նստաշրջանի  եւ  2010թ. հունիսի 7-10-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագծերը.

ա) Պ-873-15.04.2010-ԳԿ-010/0
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝  Վահան Հովհաննիսյան, Կարեն Վարդանյան, Արա Նռանյան, Արտյուշ Շահբազյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան

          Հիմնական զեկուցող՝     Վահան Հովհաննիսյան
          Հարակից զեկուցող՝       Գեւորգ Մալխասյան, Արտակ Զաքարյան

բ)  Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0
«Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը - հեղինակ՝  ՀՀ կառավարություն

          Հիմնական զեկուցող՝   Արմեն Աշոտյան
          Հարակից զեկուցող՝     Արտակ Դավթյան

2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  յոթերորդ  նստաշրջանի  եւ  2010թ. հունիսի 7-10-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագիծը՝ այն երկրորդ ընթերցմամբ քննարկել առաջին  ընթերցմամբ ընդունվելուց հետո՝  24 ժամվա ընթացքում.

ա) Կ-867-09.04.2010-ԳԿ-010/0
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը - հեղինակ՝ ՀՀ կառավարություն

          Հիմնական զեկուցող՝   Արմեն Աշոտյան
          Հարակից զեկուցող՝     Անահիտ Բախշյան

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա)  ՕՆ-198, 16 հուլիսի 2009թ. Պ-669-16.07.2009-ԳԿ-010/0
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» - հեղինակներ՝  Վիկտոր Դալլաքյան, Սուքիաս Ավետիսյան, Ռուբեն Հայրապետյան

բ) ՕՆ-192,24 փետրվարի 2009թ. Պ-544-24.02.2009,16.07.2009-ԳԿ-010/0
«Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի կարգավիճակի մասին» հեղինակներ՝ Վիկտոր Դալլաքյան, Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Արմեն Աշոտյան, Մխիթար Վարագյան, Լյովա Խաչատրյան, Սամվել Բալասանյան, Հակոբ Հակոբյան (041), Մանվել Գրիգորյան, Ռուստամ Գասպարյան, Միքայել Վարդանյան, Տիգրան Ստեփանյան, Արմեն Մխիթարյան, Գրիգորի Մարգարյան
 
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ա. ԴԱՎԹՅԱՆ