10.11.2010 | ||||||||||||||||||||||
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝ Քվեարկության արդյունքներով. 1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջիկա նիստի` նոյեմբերի 15-18 քառօրյայի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը եւ օրենքի նախագծերի փաթեթը. 1)
Ն-1009-28.10.2010-ԱՀ-011/0 1947 թվականի նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիա (կից վերապահումով)
2)
Ն-1008-28.10.2010-ԱՀ-011/0 2010 թվականի հունիսի 25-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր
3)
Կ-972-07.09.2010,29.09.2010-ԱՀ-010/0 «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Կ-9721-07.09.2010,29.09.2010-ԱՀ-010/0 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ
2.
Հեղինակի առաջարկությամբ Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0 «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 15 օրով:
|